Մեր տարերքը երկրակործան այս խաղադրույքն է, հնազանդ և լռիկ մնջախաղը։ Սա մի գարշահոտ և ժանգագույն ճահիճ է, որտեղ ՀՀ քաղաքացիական հասարակությունն է բնավորվել և այս ճահճուտում կարծես թե գտել է իր վերջին հանգրվանը։
Սահմանադրության փոփոխման գաղափարի հրապարակումից անմիջապես հետո մեկնարկած գործընթացներում հայաստանյան քաղաքական դաշտը, մասնավորապես իշխանական վերնախավը, սովորականից ավելի խոր թաթախվեց ինտրիգների մեջ։
Անկեղծ գտնվեմ և նշեմ, որ չգիտեմ՝ լրագրողական գործունեությանս հերթական այս արտադրանքը կբավարարի՞ արդյոք խմբագրին: Հարցն այն է, ինչպես կյանքի շատ երևույթներ, գրավոր ասելիքն էլ իր նպատակն ու տրամաբանությունը պետք է ունենա, որ արդեն երրորդ տարբերակն է, ինչ-որ չի ստացվում:
Եթե հանկարծ համաժողովրդական սոցհարցում անցկացվի, որը փորձի պարզել, թե ովքեր են ներկա գերժողովրդավար, պետականակերտ, մտքով արի, վարքով բարի, ասկետ և ասպետ իշխանության պահապան հրեշտակները, ապա վստահաբար կունենանք այս պատկերը.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկում, մոտ ժամանակներս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական կարող է նշանակվել ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արամ Գահնապետյանը:
Դարձել է ավանդույթ. Երևանի և, ընդհանրապես, Հայաստանի մյուս քաղաքների ղեկավար կազմի ընտրությունների ժամանակ քաղաքաբնակների ուշադրությունը սևեռվում է մակերեսային այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են աղբահանությունը, քաղաքային տրանսպորտի աշխատանքի կազմակերպումը, տարածքների կանաչապատումը և այլն, և այլն:
Հայաստանում առավելապես վերջին շրջանում ներքաղաքական դասավորությունները և առավելապես արտաքին քաղաքական, դիվանագիտական ու ռազմական բացթողումները հասարակության մեջ տագնապի ալիք էին բարձրացրել, հուսահատության էր հասցրել երկրում որևէ բան փոխել չկարողանալը:
Երբ լսում եմ Երևանում հերթական կանաչ գոտին ավերելու, ոչնչացնելու, ծառահատելու կամ հին շենքը քանդելու մասին, ակամա հիշում եմ Թբիլիսին։ Թբիլիսին թաղված է կանաչի, ծառերի մեջ և առատ է գեղեցիկ, յուրահատուկ պուրակներով ու զբոսայգիներով:
Արմենը մինչև հինգերորդ դասարանը վտիտ, թուլակազմ երեխա էր: Չար տղաները հաճախ էին նրան նեղացնում, ճնշում: Հերթական այդպիսի դեպքից հետո հուզված մտել էր տուն, պայուսակը գցել ու գոռացել.
Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ...